Իրավաբան.net-ը պարբերաբար հրապարակում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմնի անդամների Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը, անդրադառնում օրենքով ստեղծված տարբեր գերատեսչությունների:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայան
Ձեզ ենք ներկայացնում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Այսպիսով, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 31-ին:
Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Բաբայանը հայտարարագրել է 3 մեքենա՝ Opel Astra1.4, Vaz2115, Mercedes-Benz C180 մակնիշների:
2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 2 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյան
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին:
Դավիթ Կարապետյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է.
- 2 բնակարան,
- 2 մեքենա՝ Honda Civic 1,8, Nissan Tiida 1.8 i մակնիշների:
Նա նաև հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք զարդ (հնաոճ իրեր):
Դավիթ Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 14,5 միլիոն դրամ:
Եկամուտները՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 17,6 միլիոն դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ ձեռնարկատիրական գործունեություններից:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Թումասյան
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Թումասյանը պաշտոնը ստանձնել է 2018թ. հոկտեմբերի 27-ին:
Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Էդուարդ Թումասյանը հայտարարագրել է
- բնակարան,
- անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց,
- Nissan Altima 2.5 S մակնիշի ավտոմեքենա:
Նրա դրամական միջոցները կազմել են 11 միլիոն դրամ:
Հավելենք, որ արդեն հրապարակվել են Երևանի քաղաքապետի տեղակալների հայտարարագրերը:
Ալիսա Չիլինգարյան