Ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն Երևանի քաղաքապետի 4 տեղակալները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերն են ներկայացրել Երևանի քաղաքապետի տեղակալները:

Իրավաբան.net-ը պարբերաբար ներակայացնում է պաշտոնյաների կողմից ներկայացված հայտարարագրերը: Ստորև կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալների գույքին և եկամուտներին՝ ըստ նրանց պաշտոնը ստանձնելու օրվա դրության:

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին, իսկ հայտարարագիրը ներկայացրել է նոյեմբերի 28-ին:

Հրաչյա Սարգսյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում:

Նրա դրամական միջոցները կազմել են 550 հազար դրամ և 4500 դոլար:

Փոխքաղաքապետի եկամուտները 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 4 միլիոն 860 հազար դրամ, որը ստացվել է աշխատանքի վարձատրությունից:

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:

Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է

  • անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • Mercedes-Benz C 230 մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները կազմել են 4,5 միլիոն դրամ:

Տիգրան Վիրաբյանի եկամուտները 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 1 միլիոն 687 հազար դրամ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրության 3 աղբյուրից:

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:

Սերգեյ Հարությունյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան շենքում: Նա նաև հայտարարգել է 12.500 դրամ արժողությամբ բաժնեմաս:

Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 18 հազար դոլար և 16 միլիոն դրամ: Սերգեյ Հարությունյանի եկամուտները կազմել են 1 միլիոն 604 հազար դրամ (ստացված 3 աղբյուրից՝ աշխատավարձից, փոխառությունից և հեղինակային իրավունքի հետ կապված վարձարությունից), և 4000 դոլար (ստացված այլ եկամուտներից):

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:

Հայկ Սարգսյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է

  • 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • Volkswagen Touareg 3.2 մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները կազմել են 15 միլիոն դրամ:

Հայկ Սարգսյանի եկամուտները 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 4 միլիոն 359 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատանքի վարձատրություններից և փոխառությունից, ինչպեսև 580 հազար ռուբլի (շուրջ 4,5 միլիոն դրամ), որը ստացել է նվիրատվությունից:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել