Նիկոլ Փաշինյանի և ԱԺ մյուս խմբակցությունների հետ բանակցություններն ավարտվեցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԺ-ում տեղի ունեցող ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների հետ տեղի ունեցող բանակցություններից:

Հիշեցնենք, որ մինչ այդ նրա գլխավորությամբ հանրահավաք-բողոքի ցույց սկսվեց դրանից ընդամենը րոպեներ առաջ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի դեմ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին»:

Նրա խոսքով, դեկտեմբերի սկզբից անելուց այլ տարբերակ չկա: Դա շուտափույթ անելու միակ տարբերակն է: Եվ, որ իր չորսամյա վարչապետության ընթացքում բազմաթիվ անգամ է լսում այն հարցը, թե երբ են վերջապես արտահերթ ընտրություններ անցկացվելու. «Արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային, համաժողովրդական պահանջ է: Ու այն քաղաքական ուժերը, ովքեր դեմ կգնան այդ պահանջին, ուղղակի պատերազմ են հայտարարում ժողովրդին»,- ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ընդհանուր հայտարարի են եկել, պատասխանեց. «Չի կարելի ասել որ եկել ենք, չի կարելի ասել որ չենք եկել»:

Նրա խոսքով, բանավոր կերպով ԱԺ մյուս խմբակցությունների կողմից ասվել է, որ այս իրավիճակում չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու:

Փաշինյանը նշեց նաև, որ այս քաղաքական ուժերի հետ շփումները կշարունակվեն:

Միևնույն ժամանակ, որ արտահերթ ընտրությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներ են լինում Ֆրանկոֆոնյայի համաժողովին Հայաստան ժամանող մի շարք պետությունների բարձրաստիճան ղեկավարների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել