Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ա-ի խոսքով իրեն պահում են անտանելի պայմաններում, ծանր հանցանք կատարած անձանց հետ նույն խցում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա-ի և նրա երկու ընկերների` Գ-ի և Ռ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմը միջնորդություններ ներկայացրեց:

Ամբաստանյալ Ռ-ին գրավով ազատ արձակելու համար նրա պաշտպան Մկրտիչ Դավթյանը դատարանին ներկայացրեց հիմնավորում և Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանի և Լևոն Մարտիրոսյանի երաշխավորագրերը:

Ամբաստանյալ Գ-ի համար պաշտպան Դավթյանը ևս միջնորդեց գրավով ազատ արձակել: Իսկ ամբաստանյալ Ա-ի գրավով ազատելու համար նրա պաշտպան Անդրանիկ Հակոբյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն և ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ԵՊՀ դասախոս Խաչիկ Գևորգյանի և Ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի երաշխավորագրերը:

Ա-ն դատարանին խնդրեց փոխել իր խափանման միջոց ընտրված կալանավորումը: Վերջինս հայտնեց, որ իրենք դեռ դատական նիստերի ժամանակ կապացուցեն իրենց առաջադրված ապօրինի մեղադրանքի ապօրինի լինելը:
«Սակայն, որ մեր ապօրինի կալանքը չշարունակվի, ես Ձեզ խնդրում եմ կիրառել երաշխավորությամբ ազատ արձակելը: Մեղադրող կողմը համոզիչ փաստարկներ չի ներկայարցել, թե ինչու է մեր կալանավորումն անհրաժեշտ»,- ասաց Ա-ն:

Նա նշեց , որ գործով ամբաստանյալ Ք-ն, ով գրավով ազատ է արձակվել, պարզ օրինակ է` չի խուսափում դատական նիստերից և չի խոչընդոտում դրանց իրականացմանը: Ա-նը խոստացավ, որ ինքը ևս պարտաճանաչ կներկայանա դատական նիստերին:

«Ուզում եմ մի բան հասկանալ. պարտադի՞ր է, որ մարդը ծանր առողջական խնդիր ձեռք բերի կամ հոգեկան ծանր սթրես տանի, որ նոր դատարանը նրան գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակի: Այլ ելք չունենալով և այլևս անհնարին համարելով անտանելի պայմաններում մնալն ապօրինի կալանքի տակ կեղծ մեղադրանքներով, ես հայտարարել էի անժամկետ հացադուլ և այսօր 9-րդ օրն է գտնվում եմ հացադուլի մեջ: Հացադուլս ունի մեկ պահանջ, որ ինձ գրավով կամ երաշխավորությամբ ազատ արձակեն և արդար դատավարություն իրականացնեն:… Չեմ կարծում, որ ես այնքան վտանգավոր եմ հասարակության համար, որ կարիք կա ինձ պահելու քրեակատարողական հիմնարկում խիստ մեկուցամամբ և անտանելի պայմաններում, ծանր հանցանք կատարած անձանց հետ նույն խցի մեջ: Այս պայմաններում ՔԿՀ ոչ թե ուղղում է մարդուն, այլ ունենում է հակառակ ներգործությունը նրա վրա»,- դատարանին ասաց Ա-ն:

Դատախազ Անդրանիկ Սահակյանը հիմնավորված համարեց երիտասարդների նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և դատարանին խնդրեց մերժել միջնորդությունները:

Դատավոր Վահե Խալաթյանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի վաղը` ժամը 9:30-ին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել