Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Ա-ն հացադուլ է հայտարարել

Իրավաբան.net-ի ունեցած տեղեկությունների համաձայն` «Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Ա-ն հացադուլ է հայտարարել:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Ք-ն` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Ա-ն, Ռ-ն և Գ-ն կալանավորված են, իսկ  Ք-ն գրավով ազատ է արձակվել:

Երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է գործով դատախազների փոփոխության պատճառով: Նրանց դատարանը մեկ շաբաթ ժամկետ է տրամարդել գործի նյութերին ծանոթանալու համար:

Մանրամասները` շուտով

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել