Ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության նոր որոշումը

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻՆՉԵՎ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՀԱՅՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  N 333-Ն որոշման համաձայն ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը և 444-րդ հոդվածի 11-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների` մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների` միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

Սահմանել, որ 2017 թվականի ընթացքում`

1) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված չափանիշներին համապատասխան.

2) ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ

 Հավելված N 1

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ․

 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը (այսուհետ` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու համար հարկ վճարողը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`

1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ:

Դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմումում (դիմումներում) նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների ուսումնասիրություն և ստուգում իրականացված չլինելու դեպքում սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե`

ա. դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առաջին և երկրորդ դիմումներում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ,

բ. դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված բոլոր նախորդ դիմումներում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ, եթե դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առաջին և երկրորդ դիմումներում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը չի հիմնավորվել հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.

2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել լրացած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը և կատարել է հարկային պարտավորությունները.

3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի ընթացիկ դիմումին նախորդող դիմումից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության վերջին ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողը միացման, միաձուլման, առանձնացման կամ բաժանման ձևով չի վերակազմակերպվել:

Հետագայում հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում (դիմումներում) նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի`

1) 5-15 տոկոսը ներառյալ չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում` անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի` սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից,

2) 15 տոկոսից ավելը չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո` այդ օրը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում` անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի` սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից:

Սույն հավելվածի կիրառության իմաստով, 2017 թվականի ընթացքում հարկային տարի է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

Հավելված N 2

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻՆՉԵՎ 20 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՀԱՅՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ․

Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների` մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների` միասնական հաշիվ մուտքագրման, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

Սույն ընթացակարգը կիրառվում է, եթե հարկ վճարողը միաժամանակ համապատասխանում է սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշներին:

Հարկ վճարողների` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրության դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է հարկ վճարողի` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշներին համապատասխանությունը և`

1) չափանիշներին համապատասխանության դեպքում հարկային մարմինը հարկ վճարողի` սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանությունը ճշտելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում առանց ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու կազմում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի` միասնական հաշիվ մուտքագրման, իսկ 2017 թվականի ընթացքում` վերադարձման եզրակացություն և այն կազմելու օրը ներկայացնում է գանձապետարան:

Եթե հաշվետու ամսվա համար ներկայացված որևէ հայտում նշված գումարի և նույն հաշվետու ամսվա համար նախկինում ներկայացված հայտերում նշված գումարների հանրագումարով գերազանցվում է 20 մլն դրամի շեմը, ապա տվյալ հայտում (որում նշված գումարով գերազանցվում է 20 մլն դրամի շեմը) և այդ հաշվետու ամսվա համար հետագայում ներկայացվող հայտերում նշված ԱԱՀ-ի գումարները միասնական հաշիվ են մուտքագրվում, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին են վերադարձվում սույն կետի 2-րդ ենթակետին համապատասխան.

2) չափանիշներին անհամապատասխանության դեպքում միասնական հաշիվ մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը կատարվում է օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը` «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

Գանձապետարանը սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի` միասնական հաշիվ մուտքագրման եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը մուտքագրում է միասնական հաշվին: Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշիվ մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա` հարկային մարմին դիմումի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված եզրակացությունը գանձապետարան ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Կարող եք կարդալ նաև՝

Այսօրվանից ուժի մեջ մտավ ՀՀ կառավարության նոր որոշումը

Որո՞նք են իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում մաքսային միության օրենսդրության խախտումների համար

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար

Ի՞նչ է շահութահարկը և ովքեր են այն վճարողները

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ

Հարկային հաշվարկը և դրա կազմումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին

Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար

ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին

Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով

Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է հայտարարություն ներկայացնեն

Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը

Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը

Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը

Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

Ե՞րբ կսկսվի  աշխատանքային գրքույկների թվայնացումը

Հրապարակվել են աշխատանքային գրքույկների հանձման համար պատասխանատու անձանց ցուցակը և նրանց հեռախոսահամարները

Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները

Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը

Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում

Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ

Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից

Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց

Կարող եք դիտել նաև՝

Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին

Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները 

Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել