Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

2016 թվականի դեկտեմբերի 16-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Խոշտանգումից տուժած անձի կրած վնասի փոխհատուցման բովանդակությունը, կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ` խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած` չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:»:

 ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 60-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ պարագրաֆով.

««2.2. ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ (REDRESS)

ՀՈԴՎԱԾ 1087.3. ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Սույն օրենսգրքի իմաստով` խոշտանգումից տուժած է համարվում անձը, որին պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:

2. Խոշտանգումից տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը ներառում է այդ անձանց կրած նյութական, ոչ նյութական վնասների հատուցումը (compensation) և ռեաբիլիտացիայի իրավունքը:

3. Խոշտանգումից տուժած անձի ռեաբիլիտացիայի իրավունքը ներառում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև անվճար հոգեբանական և անվճար իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգման մասին ենթադրյալ տուժողի կողմից հայտարարություն ներկայացվելուց հետո ողջամիտ ժամկետում` հաշվի առնելով տուժողի իրավաչափ շահերը: Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով` հաշվի առնելով տուժողի անհատական կարիքները: Հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգի և պայմանների մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Խոշտանգումից տուժած անձը, իսկ նրա մահվան, անչափահաս լինելու կամ անգործունակության դեպքում նրա ծնողը, որդեգրողը, զավակը, որդեգրվածը, ամուսինը, խնամակալը, հոգաբարձուն դատական կարգով իրավունք ունեն պահանջելու և ստանալու փոխհատուցում` սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:

5. Խոշտանգումից տուժած անձի փոխհատուցման պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք դատարան կարող են ներկայացնել տուժած անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած` չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած դատական ակտով խոշտանգման փաստը հաստատվելու դեպքում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խոշտանգումից տուժած անձը կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք իրավունք ունեն ստանալու փոխհատուցում այնքանով, որքանով դա չի տրամադրվել միջազգային դատարանի դատական ակտով:

6. Փոխհատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան` ներառելով նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման համար փաստացի կրած ողջամիտ և անհրաժեշտ ծախսերը:

7. Խոշտանգումից տուժած անձի վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետությունը, որը փոխհատուցել է պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած փոխհատուցման չափով:

8. Սույն հոդվածով նախատեսված փոխհատուցման տարրերից յուրաքանչյուրով խոշտանգումից տուժած անձը կարող է խոշտանգման յուրաքանչյուր փաստով պատճառված վնասների հատուցում ստանալ միայն մեկ անգամ:»:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

30 դեկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-241-Ն

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ արտոնագրային հարկի մասին

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը

Ո՞րն է եկամտային հարկի հաշվետու ժամանակաշրջանը

Ո՞ր դեպքերում են կատարվում մաքսային զննումներ

Ի՞նչ է շահութահարկը և ովքեր են այն վճարողները

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Որոնք են ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները

ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծելու դեպքում պետք է իմանալ հետևյալի մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հարկային հաշվարկի ներկայացման վերաբերյալ

Հարկային հաշվարկը և դրա կազմումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ համատեղ գործունեության հարկային պարտավորությունների մասին

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության վերակազմակերպման դեպքում

Հարկային պարտավորության կատարումը անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու դեպքում

Հարկային պարտավորության կատարումը կազմակերպության լուծարման դեպքում

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ապրանքի մատակարարման պահի մասին

Ո՞րը վայրն է համարվում պրանքի մատակարարման վայր

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ հողամասի կառուցապատման իրավունքի մասին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ արտոնություններ են սահմանված ակցիզային հարկ վճարողների համար

ԵՏՄ Մաքսային օրենսգրքով սահմանված են մաքսային արտոնություններ

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ներմուծողը ակցիզային դրոշմանիշներ ստանալու համար

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում մաքսային պահեստներին

Ի՞նչ կարգով պետք է գրանցվեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները

Ի՞նչ է հետբացթողումային հսկողությունը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ մայրության նպաստի մասին

Ի՞նչ ծախսեր է ներառում մաքսային արժեքը

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

Ի՞նչ է ժամանակավոր արտահանումը

Ովքե՞ր կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով

Որո՞նք են աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Որքա՞ն հարկ են վճարում ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողները և շրջանառության հարկ վճարողները պետք է հայտարարություն ներկայացնեն

Որքա՞ն է կազմում Երևանի համայնքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրքը

Գործատուները կարող են վճարել մինչև 600.000 դրամի չափով

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

Ուժի մեջ են մտել նոր փոփոխություններ

Հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ քայլերը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս է վճարվում շրջանառության հարկը

Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից ՀՀ տարածք ավտոմեքենա ներմուծելիս

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալը

Որքա՞ն է կազմում 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքի գումարը

Որքա՞ն է կազմում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության տեղական տուրքը

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ԴԱՀԿ ծառայութան մասին օրենքում 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտնում կարևոր փոփոխություն

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը

Ե՞րբ կսկսվի  աշխատանքային գրքույկների թվայնացումը

Հրապարակվել են աշխատանքային գրքույկների հանձման համար պատասխանատու անձանց ցուցակը և նրանց հեռախոսահամարները

Որոնք են «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավախախտումները

Ի՞նչ իրավունքներ ունի հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձը

Ի՞նչ իրավական ակտեր է հարկային օրենսդրությունն իր մեջ ընդգրկում

Փոփոխություններ քաղաքացիական օրենսգրքում

Ուշադրություն․սահմանվել են աշխատանքային գրքույկները հանձնելու հստակ ժամկետներ

Ի՞նչ պետք է իմանալ բանկային գրքույկի մասին

Ուժի մեջ են մտել ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները

Ուժի մեջ է մտել նոր փոփոխություն

Ընդերքի պահպանության պահանջները խախտելը կառաջացնի պատասխանատվություն

Սպառողների մատակարարման պայմանագրերը և պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ շինարարության թույլտվության վերաբերյալ

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը

Ինչպե՞ս ճիշտ կնքել փոխառության պայմանագիրը

ՀՀ տարածքում գործող ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

Այսօրվանից ուժի մեջ մտան մի շարք փոփոխություններ

Որո՞նք են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը

Նախատեսվում են փոփոխություններ 2017 թվականի հունվարի 1-ից

Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց

Կարող եք դիտել նաև՝

Արդյո՞ք տեղյակ եք 2017 թվականի հունվարի 1-ից գործող հարկային արտոնությունների մասին

Ուժի մեջ է մտել ֆինանսական բուրգերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները 

Ունե՞ք ընտանեկան բիզնես, ապա պետք է իմանաք հետևյալի մասին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել