Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Խոտի դեզի» գործով պահանջելու են փոխել դատավորներին

Մարտի 19-ին «Խոտի դեզի» գործով ամբաստանյալ Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու, այսինքն` պահանջելու է փոխել գործը քննող երեք դատավորներին` նախագահող դատավոր Արարատ Պետրոսյանին, Սևակ Համբարձումյանին և Լիլիթ Թադևոսյանին: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանից:

Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանը Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և մյուսների գործով վերջին դատական նիստին որոշել է Արամ Մուղալյանի` քննիչին տված բացատրությունը ապացույց ճանաչել և հրապարակել:

Ըստ նրա` դատախազ Արսեն Աղաբեկյանի միջնորդել է այդ բացատրությունն այլ փաստաթուղթ ճանաչել, սակայն դատարանը, խորհրդակցելով, որոշել է ապացույց ճանաչել:

«Մի քիչ ծիծաղելի էր դատախազի միջնորդությունը, քանի որ այդպիսի կատեգորիա չկա քրեական դատավարությունում, որ այլ փաստաթուղթ ճանաչի դատարանը. կարող ես խնդրել, որ այլ փաստաթուղթը դատարանը ապացույց ճանաչի»,- ասաց Վահե Գաբրիելյանը:

Պաշտպանի պնդմամբ` դատարանը նման որոշում կայացնելու համար պատճառաբանություն չի ներկայացրել, ապա տեսնելով, որ պաշտպանական կողմը դեմ է, սկսել է պատճառաբանել որոշումը:

Ի դեպ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործի քննության ժամանակ մերժել էր դատախազի նույն միջնորդությունը:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել