Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մեզ դատելու են». միայն այդ մտքից երիտասարդը դատարանում վատացավ

Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն այսօր մերժել է ամբաստանյալներ Արամ Մուղալյանի և Ռոբերտ Փիլոյանի պաշտպանների միջնորդությունները:

Կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխելու միջնորդությունների մերժումից հետո` դատարանն ամբաստանյալ Արթուր Քլյանի բժշկական փաստաթղթերի մասին էր խոսում, երբ վերջինիս ինքնազգացողությունը վատացավ:

Դատարանը ստիպված եղավ դատական նիստն ընդմիջել և շտապ օգնություն կանչել: Նիստերի դահլիճում լարված իրավիճակ էր. Արթուր Քլյանի վիճակն ավելի վատացավ: Երիտասարդը ցածրաձայն կրկնում էր. «Մեզ դատելու են»:

Շտապ օգնության աշխատակիցներն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո` նրան տեղափոխեցին Էջմիածինի հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանի և ընկերների գործով ամբաստանյալ Արթուր Քլյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել էր գրավով` առողջական խնդիրների առաջացման պատճառով:

Դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներման որոշմամբ երիտասարդներն ազատ կարձակվեն:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել