Այսօր նախագահի հրամանագրով Արդարադատության նախարար է նշանակվել Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Ստորև ներկայացնում ենք նորանշանակ նախարարի կենսագրությունը՝
Հովհաննես Մանուկյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 14-ին Գյումրիում։ 1989-ին գերազանցությամբ ավարտել է թիվ 29 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1993թ. մայիսի 17-ին ընդունվել է աշխատանքի ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում։
1994-ին ավարտել է ուսումը համալսարանում, 1995-ին` ընդգրկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։
1995թ. հոկտեմբերի 10-ից Հովհաննես Մանուկյանը տեղափոխվել է աշխատելու ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։
1996թ. մայիսի 23-ին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնում, իսկ նույն ամսվա 29-ին համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետի պաշտոնը, որտեղ աշխատում է մինչև 1997թ. հուլիսի 1-ը։
1997թ. դեկտեմբերի 30-ին շնորհվել է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային կոչում։
1998թ. ներգրավվել է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։
1998թ. դեկտեմբերի 30-ին շնորհվել է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում, իսկ 1999թ. հունվարի 12-ին նշանակվել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։ Նախագահի 1999թ. հունվարի 5-ի թիվ ՆՀ-244 հրամանագրով շնորհվել է դատավորի որակավորման երրորդ դաս։
2001թ. հոկտեմբերի 19-ին նշանակվել է Տնտեսական դատարանի նախագահի պաշտոնում։
2005թ. հունիսի 9-ին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։
2008թ. սեպտեմբերի 17-ին Հովհաննես Մանուկյանը հրաժարական է ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։
Ներկայում Հովհաննես Մանուկյանը «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է։
2011թ. փետրվարի 26-ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է:
2012թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: