Դատավորների, դատախազների և քննիչների վերաբերյալ բարեվարքության կարգավորումները սկսեցին գործել 2020 թվականից սկսած։ Այդ ժամանակահատվածում օրենսդրական փոփոխություններով ընդլայնվեցին պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման շրջանակները, ներդրվեցին պաշտոնատար անձանց առաջընթացի ժամանակ բարեվարքության ստուգման կառուցակարգերը։
ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանն Iravaban.net-ի հետ զրույցում նշում է՝ 2023 թվականից հետո արդեն ներդրվել են բարեվարքության ընթացիկ ուսումնասիրման կառուցակարգերը, ու ներկայումս բարեվարքության ուսումնասիրություն անցնում են պաշտոնի հավակնող, պաշտոնի առաջխաղացում ունեցող, ինչպես նաև բոլոր գործող պաշտոնատար անձինք։
Կարապետյանի խոսքով՝ 2024 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքներով՝ բուն բարեվարքության ուսումնասիրության գործընթացն է բարելավվել, այժմ տրվում է դրական և բացասական եզրակացություն ԿԿՀ-ի կողմից, նաև հստակեցվել են այն կետերը, որոնց հիման վրա այդ ընթացակարգը պետք է գործի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։ Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։