Գարշելի է, երբ մարդիկ այսօր էլ շարունակում են այլոց դասակարգել, նույնիսկ վիրավորել սեռի կամ այլ կարգավիճակի բերումով. նախարար

Գարշելի է, երբ մարդիկ այսօր էլ շարունակում են այլոց դասակարգել, նույնիսկ վիրավորել սեռի, արտաքինի, ազգության, սոցիալական կամ այլ կարգավիճակի բերումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Հովհաննիսյանը։

«Իհարկե, նման մոտեցում ունեցող մարդկանց հետ առնչվելիս անձնական մակարդակում բնազդաբար ցանկություն է առաջանում կոշտ ձևով պատասխանել, սակայն մի բան ակնհայտ է. հանրային մակարդակում ամենաճիշտ և առաջնային արձագանքը պետք է լինի նրանց առնվազն կրթությունից և հանրային կառավարումից հեռու պահելը և երբեք նման մարդկանց չընտրելն ու իշխանության չբերելը, որպեսզի ապագայում այս խնդրի հետ հնարավորինս քիչ բախվենք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել