Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն․Ս․-ին։
Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Խուզարկության արդյունքում վերջինիս կիսավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել 1,1 գրամ քաշով կաթնագույն, փոշենման և ընդհանուր 2,2 գրամ քաշով բյուրեղանման, առանձնացված զանգվածներ։
Քաղաքացի Ն․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։