ՀՀ փոստային կապի ազգային օպերատորից՝ ՀայՓոստից հայտնում են․
«Հարգելի քաղաքացիներ,
Կեղծ էջերից հաղորդագրություններ են ուղարկում՝ հաճախորդների անձնական տվյալները կորզելու նպատակով։
Պաշտոնապես հայտնում ենք, որ Հայփոստն այս հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք քաղաքացիներին ուշադրություն դարձնել, թե ինչ հեռախոսահամարից են ստանում տվյալ հաղորդագրությունը, ինչպես նաև կայքի հղմանը, որը կրկին ոչ պաշտոնական է:
Հարգելի հաճախորդներ, խնդրում ենք չվստահել կեղծ էջերին և որևէ անձնական տվյալ չտրամադրել, չանցնել անհայտ հղումներով
Հավելենք, որ Հայփոստի հաճախորդներն առաքանու մասին հաղորդագրություն են ստանում պաշտոնական հեռախոսահամարից, երբ իրենց առաքանին փոստային բաժանմունքում է: Հաղորդագրության մեջ կցվում է նաև պաշտոնական հղում, որի միջոցով կարող են առաքում պատվիրել:
Հայփոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից»։