Հուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Lada մակնիշի ավտոմեքենան և Howo մակնիշի բեռնատարը։
Փրկարարները հոսանքազրկել են Lada մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին։
Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու չորս ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։