Թուրքիան ամենաերկար աշխատանային ժամն ունեցող եվրոպական երկիրն է

Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է 2024-ին շաբաթական կտրվածքով մարդկանց ամենաերկար աշխատանքային ժամն ունեցող Եվրամիության (ԵՄ) անդամ և թեկնածու երկրների ցանկը։

Այդ ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան, որտեղ լրիվ դրույքի պարագայում շաբաթական միջին աշխատանքային ժամը 46.2 ժամ է։

Այս ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների շարքում առաջին տեղում է։ ԵՄ անդամ երկրներում այդ ցուցանիշը կազմել է 38.8 ժամ՝ զգալիորեն զիջելով Թուրքիայի միջին աշխատելաժամին։

Թուրքիային հաջորդում է Սերբիան՝ 42.3 ժամով։ Սերբիային հաջորդում է Հունաստանը 39.8 և Բուլղարիան՝ 39 ժամ։

ԵՄ երկրների ցանկում շաբաթական ամենաքիչ աշխատանքային ժամն ունեցող երկիրը Նիդերլանդներն է (32.1 ժամ): Նիդերլանդներին հաջորդում են Ավստրիան, Գերմանիան և Դանիան 33.9-ական ժամով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել