Iravaban.net-ը ներկայացնում է Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Արամյանը բնակվում է կնոջ՝ Աննա Աստվածատրյանի և 2 անչափահաս զավակների հետ։
Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք
2014 թվականին համատեղ սեփականության իրավունքով նա գնել է բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում։
Բանկային հաշիվների մնացորդներ
Գլխավոր դատախազի տեղակալը տարվա սկզբում բանկերում ունեցել է 300,687 դրամ և 3.26 եվրո գումար։
Տարվա վերջում բանկային հաշվի մնացորդը կազմել է 711,134 դրամ։
Կանխիկ դրամ
Կանխիկ դրամի չափը տարվա սկզբում կազմել է 7,500,000 դրամ, տարվա վերջում՝ 6,000,000 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտներ
«Ամիօ» բանկից պաշտոնյան ստացել է փոխառություններ՝ 9,000,000 և 8,000,000 դրամի չափով։
Դատախազությունից ստացել է աշխատավարձ՝ 16,232,382 դրամի չափով։
Արդարադատության ակադեմիայից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամտի չափը կազմել է 27,000 դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում ընդհանուր եկամտի չափը կազմել է 33,259,382 դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
Վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 8,252,588 դրամ։
Վարկի մարմանն ուղղված վճարումներ
2024-ի ընթացքում վարկի մարման համար վճարվել է 8,952,000 դրամ գումար։
Արամ Արամյանի կինը՝ Աննա Աստվածատրյանը հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով տնօրինող 2 շինություն, որոնք գտնվում են Սևանում։