Սահմանադրական դատարանը հրապարակել է նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը:
2. Օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է.
«1. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով»:
Օրենսգրքի վիճարկվող դրույթը չի փոփոխվել և/կամ լրացվել:
3. Գործի քննության առիթը Դավիթ Հարությունյանի՝ 2025 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերանայել՝ նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով։ ԲԴԽ-ն մերժել էր կայացրած որոշումը վերանայել։
Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը․
«Դիմողը գտնում է, որ վիճարկվող օրինադրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտմանը՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի առնչությամբ Սահմանադրական դատարանի առանձին որոշումներում
արտահայտված իրավական դիրքորոշումները:
15. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասում տեղ գտած դրույթն օրենսդրի կողմից սահմանվել է իմպերատիվ կերպով՝ բացառելով այդ դատական ակտը կայացրած մարմնի կողմից որևէ հայեցողություն դրսևորելու ցանկացած հնարավորություն: – Միևնույն ժամանակ (…) նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը չի նշանակում, որ դատական ակտի վերանայման արդյունքում այդ ակտը կայացրած մարմինը միանշանակ պետք է հանգի այլ եզրակացության, օրինակ՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը վերջնական դատական ակտով դատավորին ենթարկել է կարգապահական պատասխանատվության, ապա նոր հանգամանքի հիմքով այդ ակտի վերանայումը չի նշանակում, որ Բարձրագույն դատական խորհուրդն այդ դատական ակտը վերանայելով միանշանակ պետք է կայացնի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշում: (…) եթե վերջնական դատական ակտը նոր հանգամանքի առկայության պայմաններում չի վերանայվում, ապա ստացվում է, որ պետության իրավական համակարգում շարունակում են գործել 2 դատական ակտեր (վերջնական դատական ակտն ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը), որոնք, ըստ էության, միմյանց հակասում են, իսկ նման իրավիճակն ուղղակի հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: (… (…) նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերջնական դատական ակտի վերանայումը (…) նպատակ է հետապնդում վերականգնելու անձի խախտված հիմնարար իրավունքը, այսինքն՝ վերջնական դատական ակտի վերանայման միջոցով պետությունն անձի համար ապահովում է նրա իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացումը, քանի որ դատական ակտը վերանայելու միջոցով անձը կրկին ստանում է դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի առկայության պայմաններում չի վերանայվում, ամբողջությամբ իմաստազրկվում է սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունը, քանի որ նման պայմաններում այդ վերջնական դատական ակտը կայացրած մարմինը հրաժարվում է վերականգնել մինչև անձի իրավունքի խախտումը եղած դրությունը, իսկ նման պայմաններում չի կարող խոսք գնալ անձի խախտված իրավունքի վերականգնման մասին»»:
Դավիթ Հարությունյանը պնդե է, որ Խորհրդի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը ոչ միայն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, այլև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրավական անվտանգության տեսանկյունից՝ արհեստական «կոնֆլիկտ» հրահրելով երկու դատական մարմինների միջև:
Ըստ Սահմանադրական դատարանի՝ Բարձրագույն դատական խորհուրդը 157-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած «իրավունք ունի» ձևակերպումը կիրառել է այլ մեկնաբանությամբ։ Սահմանադրական դատարանը գտել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Խորհրդի պարտադիր լիազորությունն է:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ ասված է․

Հիշեցնենք, որ նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցում տեղ գտած հրապարակումը։ Արադատության նախարարությունը հարուցված վարույթի մեջ նշել է, որ դատավորին արգելվում է կասկածի տակ դնել դատարանի կողմից կայացված դատական ակտերը, դատարանի գործողությունները, արգելվում է կասկածի տակ առնել դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև չի թույլատրվում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել։
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են 2023 թվականի հուլիսի 3-ին։