Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը ԿԿՀ է ներկայացրել 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Կարեն Ֆարխոյանը դատավոր է 2001 թվականից, ավելի քան 24 տարի։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա բնակվում է կնոջ՝ Մերի Սուպրիկյանի հետ։
Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք
Դատավորը 1991 թվականին ձեռք է բերել բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում։ Բնակարանը տնօրինվում է միանձնյա սեփականության իրավունքով։
Դրամական միջոցներ
Տարվա սկզբում բանկերից մեկում ունեցել է 481 դրամ, որը տարվա վերջում կազմել է 400,019 դրամ։
Կանխիկ դրամ
Տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամի չափը կազմել է 9,000,000 դրամ, տարվա վերջում՝ 7,500,000 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտներ
Կարեն Ֆարխոյանը Ինեկոբանկից ստացել է փոխառություն՝ 2,500,000 դրամի չափով։
Նույն բանկից ստացել է մեկ այլ փոխառություն՝ 189,000 դրամի չափով։
Դատավորը 2024 թվականին 18,746,445 դրամ աշխատավարձ է ստացել։
Տարվա ընթացքում ընդհանուր եկամտի չափը կազմել է 21,435,445 դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
Վարկերի ընդհանուր չափը կազմել է 4,537,833 դրամ․ հայտարարագրված են 1,864,215 դրամ, 2,117,629 դրամ, 555,989 դրամ՝ տարբեր բանկերում։
Դատավորի կինը՝ Մերի Սուպրիկյանը աշխատում է որպես մենեջեր «ԱՌԴ գլոբալ»-ում։