Ցավով տեղեկացանք, որ հիվանդության հետևանքով անժամանակ կյանքից հեռացել է Օտար լեզուների ամբիոնի դասախոս Լևոն Ռաֆիկի Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։
«Նա երկար տարիներ աշխատել է այս ամբիոնում՝ մեծ ներդրում ունենալով ապագա բժիշկների տասնյակ սերունդներին լատիներեն ուսուցանելու գործում։
Ամբիոնականների գնահատմամբ՝ Լևոն Գրիգորյանը պարտաճանաչ, ընկերասեր, բարի և ուսանողների կողմից հարգված մասնագետ ու կոլեգա էր։
Համալսարանականը 2010 թվականին պարգևատրվել է Մ. Հերացու անվան ոսկե մեդալով։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դասախոսի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա ք. Երևան, ԼյուԱր սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի 18), սրահ 1, օգոստոսի 1-ին, ժամը՝ 17։00-20։00-ն»,-նշված է հաղորդագրության մեջ։