Ի՞նչ գույքեր և եկամուտներ է հայտարարագրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը

Iravaban.net-ը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից 2023 թվականի ընթացքում հայտարարագրված գույքերն ու եկամուտները։

Նա 2023 թվականի ընթացքում որպես անշարժ գույք հայտարարագրել է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող հողամասը, որը միանձնյա է տնօրինում, գնել է 2022 թվականին։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից վերցված փոխառությունը կազմել է 7 միլիոն 223 հազար 902 դրամ։

2023 թվականի սկզբում բանկային հաշիվներում առկա դրամական գումարը կազմել է 6 միլիոն 690 հազար 337 դրամ, որը տարվա վերջում դարձել է շուրջ 10 միլիոն 367 հազար 301 դրամ։ Նա հայտարարագրել է նաև 44 հազար 542 դրամ, որը տարվա վերջում անփոփոխ է մնացել։

Հարությունյանը հայտարարագրել է նաև իր մոտ կանխիկ գումարի չափը․ տարվա սկզբում ունեցել է 150 հազար դրամ, տարվա վերջում՝ 100 հազար։

Նա երկու աղբյուրից եկամուտ է հայտարարագրել։ Առաջինից՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ստացել է 3 միլիոն 16 հազար 270 դրամ, իսկ վարչապետի աշխատակազմից տարվա ընթացքում որպես աշխատավարձ ստացել է 22 միլիոն 488 հազար 860 դրամ։

ՀՀ բանկերից մեկում նա ունի նաև հիպոտեկային վարկ, որը բնակարան գնելու համար է նախատեսվել, այն կազմում է 27 միլիոն 17 հազար 63 դրամ։

Վարկի մարմանն ուղղված վճարումներ 2023-ի ընթացքում կազմել է 3 միլիոն 696 հազար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել