ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը

Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ի նիստում քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը, որն այս պահին զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Հանձնաժողովի ղեկավարի աթոռը թափուր էր Արսեն Թորոսյանի՝ նախարար նշանակվելուց հետո։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Հռիփսիմե Հունանյանը շնորհակալություն հայտնելով առաջադրման համար, խոսել է առողջապահության ոլորտի խնդիրների, բարեփոխումների ու մարտահրավերների մասին։ Նա նշել է, որ առաջիկայում ԱԺ կքննարկվի առողջապահության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ Հունանյանը լավագույն կերպով կղեկավարի հանձնաժողովի աշխատանքը։

Եզրափակիչ խոսքում Հունանյանը շնորհակալություն է հայտնել քննարկման համար և արձագանքել պատգամավորների դիտարկումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել