Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին հարցազրույցի փուլի ժամանակ առաջին հարցն ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա թեկնածուին խնդրեց հիշել՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող քանի գործի է մասնակցություն ունեցել և որն է եղել դրանցից ամենաբարդը։
Վահե Գրիգորյանն առանձնացրեց 2008 թվականի մարտի 1-ի 9 զոհերի գործը։
«Մենք դատարանին խնդրել էինք, որպեսզի արգելք դրվի առհասարակ ոստիկանական գործողությունների ընթացքում մարտական միջոցների գործադրման նկատմամբ, երբ խոսքը չի վերաբերվում հատուկ իրավիճակներին, օրինակ՝ ահաբեկչությանը։
Մարտական միջոցների կիրառումը որևէ պատճառաբանություն և արդարացում չի ունեցել, համաչափության սկզբունքի հետ որևէ համատեղելիություն չուներ։ Կիրառված զինատեսակները մարտական են եղել, որոնք պատճառ են դարձել սպանությունների»,-նշեց Վահե Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։