Ես չեմ կարողանա մասնակցել ՄԻԵԴ-ում այդ գործերի քննարկմանը․ Վիգեն Քոչարյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին հարցազրույցի փուլի ժամանակ հարց ուղղվեց, թե որն է լինելու իր դիրքորոշումը, որպեսզի խուսափի շահերի բախումից, քանի որ մի շարք գործեր, կարգապահական բողոքներ այժմ գտնվում են ՄԻԵԴ-ում։

«Մի շարք դատավորներ, ովքեր ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, օգտվել են իրենց իրավունքից և դիմել են ՄԻԵԴ, ինչը, միանշանակ, դրական երևույթ է։ Ինչ վերաբերում է տեսական այն իրավիճակին, երբ որ ես պետք է առնչություն ունենամ ՄԻԵԴ-ում այդ գործերին, բնականաբար ես չեմ կարողանա մասնակցություն ունենալ այդ գործերի քննարկմանը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել