ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրված դատավորի թեկնածուների հարցազրույցի փուլի ընթացքում ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու հատուկ դերի վերաբերյալ Մայր օրենքում տեղ գտած կարգավորումներին։
Նա հիշեցրեց, որ 2005-ին Սահմանադրական հանձնաժողովի անդամ է եղել, մասնակցել է նախորդ խմբագրությամբ Սահմանադրության մշակմանը։
«Ես անմիջական առնչություն եմ ունեցել այն ձևակերպման մշակմանը, որը տեղ է գտել Սահմանադրության 2005 թվականի խմբագրության մեջ։ Այնտեղ ասվում էր, որ ՀՀ-ն ճանաչելով Հայ Առաքելական եկեղեցու դերը և նշված էր նաև, որ ճանաչում է կրոնի ազատությունը, կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։
Ցավոք սրտի, հաջորդ սահմանադրական փոփոխությունների ժամանակ նշված բալանսը խախտվեց, որովհետև ձևակերպումները փոխվեցին։ Գործող Սահմանադրության մեջ խոսվում է արդեն ազգային եկեղեցու մասին։ Ըստ իս, դա բավականին խնդրահարույց ձևակերպում է, քանի որ օրենսդրությունը, միջազգային պրակտիկան «ազգային եկեղեցու» որևէ սահմանում չեն տալիս, պարզ չէ՝ նման սահմանադրական արձանագրումներից կոնկրետ ինչ իրավական կամ ոչ իրավական հետևանքներ պետք է բխեն»,-նշեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։