Մարտական միջոցների կիրառումը որևէ պատճառաբանություն և արդարացում չի ունեցել․ Վահե Գրիգորյանը՝ «Մարտի 1-ի» գործի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածու, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին հարցազրույցի փուլի ժամանակ առաջին հարցն ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա թեկնածուին խնդրեց հիշել՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող քանի գործի է մասնակցություն ունեցել և որն է եղել դրանցից ամենաբարդը։

Վահե Գրիգորյանն առանձնացրեց 2008 թվականի մարտի 1-ի 9 զոհերի գործը։

«Մենք դատարանին խնդրել էինք, որպեսզի արգելք դրվի առհասարակ ոստիկանական գործողությունների ընթացքում մարտական միջոցների գործադրման նկատմամբ, երբ խոսքը չի վերաբերվում հատուկ իրավիճակներին, օրինակ՝ ահաբեկչությանը։

Մարտական միջոցների կիրառումը որևէ պատճառաբանություն և արդարացում չի ունեցել, համաչափության սկզբունքի հետ որևէ համատեղելիություն չուներ։ Կիրառված զինատեսակները մարտական են եղել, որոնք պատճառ են դարձել սպանությունների»,-նշեց Վահե Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել