«Մեզ ասացին՝ փախեք, թուրքը 2-3 կմ է հեռու»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահնված 83-ամյա Մարո Աբրահամյանն  Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Արցախի շրջափակման 9 ամիսների մասին՝ նշելով, որ նման օրեր ոչ ոք չի տեսել։

«Այս հասակումս մեզ համար, դա շատ մեծ դժբախտություն էր»,-ասաց նա։

Տիկին Մարոն նշում է, որ իր համար մեծ դժբախտությունն այն է, որ իրենց տնից դուրս է եկել։

«Վախենում էինք, որ պայթյուններ կլինի, մեզ վրա կընկնի։ Թաքնվել էինք մի տեղ, մեզ հետ էլ երեք փոքր երեխա։ Լաց էինք լինում։ Մեկ էլ այնպես տրաքեց․․․թե ի՞նչ եղավ մեր տունը մեր աչքի առաջ․․․Առավոտն էլ զգուշացրեցին, թե փախեք, փախեք, փախեք։ Բեռնատար ավտոմեքենաներով հասել ենք Ստեփանակերտ»,-ասում է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց ասել են, որ թուրքերը եկել են և իրենցից 2-3 կմ են հեռու։

«Շատ մեծ հարստություն ենք թողել։ Մեծ ֆերմա ենք ունեցել՝ 17 կով, հորթեր։ 120 հատ փեթակ ենք թողել։ 3 մեքենա։ Մեզ ամառանոց ունեինք։ Ո՞նց բացատրեմ, չեմ կարողանում ասել»,-նշեց նա։

Տիկին Մարոն պատմում է, որ սեպտեմբերի 19-ին դրսում լոբի մաքրելիս է եղել, երբ թշնամին սկսել է հերթական ագրեսիան։

«Լոբին էի մաքրում, որ հարայը ընկավ, որ տեր Հովհաննեսն իր բակում վիրավորվել է, իր երեք աշխատողները՝ սպանվել։ Որ արկն ընկել է, այդ ալիքը հասել է մեր տանը, լուսամուտները կոտրվել են»,-պատմեց նա։

Տիկին Մարոյի ընտանիքը երկու իր ճանապարհ է եկել, պարբերաբար կանգնեցրել ու ստուգել են իրենց։

Նա նաև խոսեց Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման մասին, շեշտելով, որ հնարավոր չէ Արցախ վերադառնալ։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել