Քաղաքապետարանը 250 նոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսի գնում է նախատեսել

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 250 նոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուս գնել։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին անցկացված գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց և քննարկվեց նոր ավտոբուսների ձեռքբերման աշխատանքների ընթացքը։ Քաղաքապետարանը կառավարությանն է ներկայացրել 98 մլրդ դրամ արժողությամբ ծրագիրը և սպասում է հաստատման։

Քաղաքապետը նշեց, որ 250 նոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնումը շարժակազմի վերջնական համալրումն է։ Դրանցից հետո միայն թարմացման անգրաժեշտություն է լինելու։ Նոր ավտոբուսները կփոխարինեն հին «Հիգերներին» և տեխնիկական խնդիրներ ունեցող միկրոավտոբուսներին։

Ավտոբուսները ոչ մի  բացասական ազդեցություն  չեն ունենա օդի որակի վրա։

«Սրանով մենք ոչ միայն լուծում ենք հանրային տրանսպորտի, մասնավորապես ավտոբուսների շարժակազմի ամբողջական հարցը, այլ նաև լուծում ենք որոշակիորեն օդի աղտոտվածության խնդիրը»,- հավելեց է Տիգրան Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել