Կանադացի գործընկերների հետ քննարկվել է անչափահասների արդարադատության ոլորտում փորձի փոխանակումը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը՝ անչափահասների և թմրամիջոցներին առնչվող դատական գործերի փորձի փոխանակման նպատակով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ բարձրագույն դատական իշխանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, դատավորների կարգապահական վարույթները, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության փորձը, ինչը հետաքրքրել է կանադացի գործընկերներին՝ նշելով, որ իրենց նահանգում էլեկտրոնային արդարադատությունը դեռ ձևավորման փուլում է։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել