ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց

Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 20-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում: Չի ընդունվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբից հանելու առաջարկը:

Հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

Խորհուրդը նաև քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել:

Քվեարկության արդյունքում ԿԿՀ անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել