Որևէ հանցագործություն չի կարող մնալ անպատիժ, առավել ևս պարսավելի է, երբ այն կատարվում է պետական պաշտոնյաների կողմից։ Սակայն Գյումրիի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցածը անընդունելի ու դատապարտել է այն առումով, որ իշխանության ներկայացուցիչները ենթադրյալ հանցագործությունը հերթական անգամ շատ արագ ներկայացնում են որպես դատավճիռ՝ անտեսելով իրենց իսկ զբաղեցրած պաշտոնների պատասխանատվությունը։ Իրավապահ համակարգի գործողությունները շարունակում են իշխանական քարոզչամեքենայի մաս կազմել. ընդդիմադիր պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերն էլ վերածվում են սերիալային ժանրի պատմությունների։
Այս իրավիճակում մենք կրկին բախվում ենք ընտրովի արդարադատության երևույթին, երբ չարաշահումների բացահայտումն ու դրանց վերաբերյալ քրեական գործերի հարուցումը «շատ պատահական» համընկնում են անձանց քաղաքական ակտիվության հետ։ Իսկ ահա, իշխանական պաշտոնյաների հնարավոր չարաշահումները ավարտվում են սոսկ լրագրողական հետաքննական նյութերով։ Ընտրովի արդարադատությանն ու խամաճիկային իրավապահ համակարգի գոյությանը մնացել են հաշված ամիսներ։ Նախկին բարքերին վերադարձ չի՛ լինելու, ներկաների իշխանությունը շարունակություն չի՛ ունենալու։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Ապրելու Երկիր» Կուսակցությունից։