Վարդան Ղուկասյանի փաստաբանը խոսել է ներկա իրավիճակի մասին

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ձերբակալվել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ։ նրանք կասկածվում են կոռուպցիոն գործարքների մեջ։

Iravaban.net-ը զրուցել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է ներկա պահին։ Հարցին, թե կա՞ արդյոք առաջադրված մեղադրանք կամ կալանքի միջորդություն, Հայրապետյանը նշեց, որ այս պահին չկա որևէ մեղադրանք, բայց իր տեղեկություններով հարցը քննվելու է 24-ժամյա ռեժիմով։

«Մեղադրանք այս պահին չկա, բացի այդ իմ ձեռքին եղած փաստաթղթերով, իրենց նշած գործողությունները վերաբերում են 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի փետրվարին։ Պարոն Ղուկասյանը նշված ժամանակահատվածում չի եղել քաղաքապետ»,- նշեց փաստաբանը։

Խոսեցինք նաև քննարկման առարկա դարձած ձայնագրության մասին։ Արամային Հայրապետյանի խոսքով՝ այդ ծոսակցությունից ամեն մարդ մի բան կարող է հասկանալ։ Այնտեղ կաշառքի մասին որևէ բան չկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել