Բելլա Ղահրամանյանն իր ընտանիքի հետ տեղահանվել է Մարտունու շրջանի Գիշի գյուղից։ Հակառակորդի նախահարձակ լինելու օրը ավագ երեխան դպրոցում էր, աղջիկները՝ մանկապարտեզում, կրակոցներ լսելուն պես կապվել է ամուսնու հետ, վերջինս ասել է՝ պետք է երեխաների հետ թաքնվեն ապահով վայրում։ Նա այս ամենի մասին պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։
Մինչև սեպտեմբերի 28-ն են այնտեղ մնացել, որից հետո էլ թողել են հայրենի հողը՝ չկարողանալով ոչինչ բերել իրենց հետ։
«Շրջափակման օրերին դժվարություններ չի եղել, քանի որ մեր հայրենիքում էինք։ Լույս չի եղել, ջուր չի եղել, բայց կարևորը երջանիկ էինք, մեր տանն էինք»,-ասում է Բելլան։
Նրա խոսքով՝ երեխաները հոգեբանական աջակցության կարիք ունեն, պետք է հոգեբանի դիմի, քանի որ մինչև հիմա էլ, կարծես, կրակոցների ձայները նրանց ականջներում են, լինում են դեպքեր, երբ գիշերներն արթնանում են։
Ճանապարհն անցնելիս խոչընդոտների չեն հանդիպել․ «Երկու պոստ ենք անցել, թուրքերը կանգնեցրել են մեքենան, նայել են, հետո ասել են գնացեք։ Ես չեմ վախեցել, որովհետև ես թուրքից ընդհանրապես չեմ վախենում, ասել եմ՝ թուրքն ով ա, որ վախենամ»։
Այստեղ տեղափոխվելուց հետո մի շարք խնդիրների առաջ են կանգնել, որից ամենաառաջնայինը կացարան չունենալն է։ Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզն իրենց և տեղահանված մյուս ընտանիքների համար ժամանակավոր կացարան է եղել, սակայն իրենք էլ գիտակցում են, որ այնտեղ երկար չեն կարող բնակվել՝ հաշվի առնելով նաև առկա առողջական խնդիրները։
Մարիամ Շահնազարյան
Iravaban.net–ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։