«Շորերս կեղտոտ, մաշած է եղել, 1 ամիս-25 օր նույն շորերով էի»․ Գանձասարի Գրիշայի պատմությունը

Գրիշա Ասրյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղից։ «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա խոսել է տեղահանումից հետո առաջացած խնդիրների մասին, կիսվել իր հիշողություններով, շրջափակման օրերի դժվարություններով։

Գրիշայի խոսքով՝ շրջափակման օրերը շատ ծանր են անցել, որևէ օգնություն իրենց չի հասել, մարդիկ կային՝ օրերով սոված էին քնում։

40-50 հոգով մեկ ավտոմեքենայի մեջ ճանապարհը մի կերպ կտրել, անցել են․ «Սոված-ծարավ եկել ենք, ճանապարհին ուտելիք են տվել, հազիվ եկել ենք այստեղ, մեկ էլ եկել ենք այստեղ, տուն չեն տալիս։ Նստարաններին եմ քնում։ Շորերս կեղտոտ էին, մաշված, 1 ամիս – 25 օր նույն շորերով էի»։

Առողջական խնդիրներ ունի, չի կարողանում դեղ գնել, այնտեղ էլ միայնակ է ապրել, տուն է սարքել, սակայն, ինչպես մյուս արցախցիները, ստիպված թողել է այն, ինչ որ ունեցել է հայրենի հողում ու հեռացել։

«Սրտիս կողքին ասկոլկա կա, ոտքիս մեջ ասկոլկա է եղել, հանել են։ Հիմա վախից էլ գիշերները արթնանում եմ, 4 պատերազմ եմ տեսել, չեմ եկել Հայաստան»,-ասում է Գրիշան։

Իր ծննդավայրը երբեմն անվանվել է Գանձասար, հետո վերանվանվել է Վանք։ Հենց այդտեղ էլ նա իր սպիտակ ձիով ուրախացրել է մարդկանց, ընդունել զբոսաշրջիկներին, ձիով պտտել տեսարժան վայրերով։

Գանձասարի Գրիշային այստեղ ևս մարդիկ հաճախ են մոտենում, հարցնում՝ ուր է ձին․ «Տիգրան Ավինյանին խնդրեցի, ասացի՝ մի ձի վերցնեմ, գնամ Հաղթանակի այգի, նամակ գրեցի, պատասխան չեկավ։ Հիմա ուզում եմ այստեղ էլ ուրախացնել մարդկանց, գան ձի նստեն, ես էլ այստեղ ժամանակավոր կապրեմ»։

«Արցախ գնացե՞լ ես, գնացել եմ, Գրիշային տեսե՞լ ես, չէ՛․ եթե Գրիշային չես տեսել, դու Ղարաբաղ չես գնացել»,-ասում է Գրիշա պապն ու չընդատելով խոսքը, հավելում. «Արցախում կա 3 բան՝ տատիկը, պապիկը և Գրիշան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել