«Արցախում ես թողեցի իմ ամենալավ ընկերոջը․ խոսքը բենզալցակայանի պայթյունի մասին է». Անահիտ Արզումանյանն Արցախից փաստացի երկրորդ անգամ է տեղահանվել

Անահիտ Արզումանյանը փաստացի երկրորդ անգամ տեղահանվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից, իսկ մինչ այդ, Հադրութի շրջանի Տող գյուղից։ Այս մասին նա պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում:

Հակառակորդի նախահարձակ լինելու մասին տեղեկացել էր համացանցից, քանի որ այդ ժամանակ նոր էր եկել Երևան՝ իր կրթությունը շարունակելու նպատակով։

Առաջին հերթին փորձել է ճշտել, թե արդյոք ճիշտ են տարածվող լուրերը, սակայն այդ պահին կապի խափանման պատճառով չի կարողացել կապվել ընտանիքի անդամների, հարազատների հետ։

Նա շրջափակման օրերն է հիշում, ժպտում, կարոտում․ «Եթե հնարավորություն ընձեռեին ինձ, ես շրջափակումը մեկ անգամ ևս կապրեի, քանի որ, երբ գտնվում ես քո հողում, քեզ համար շրջափակումը շրջափակում չէ, սովորական օր է, քեզ համար հացի պակաս հասկացողություն չկա, էլեկտրաէներգիայի բացակայություն, կապերի խափանում չկա»։

Անահիտը Հայաստան է տեղափոխվել դեպքերից մոտ 10 օր առաջ, բայց եթե իմանար՝ դա հայրենի հողում լինելու վերջին օրերն էին, երբեք չէր գա։

Պատմեց, թե ինչպես են անցել Հակարի կամուրջը՝ ադրբեջանցիների ինքնագոհ պահվածքի, նայվածքի ու այլ տհաճ երևույթների ականատեսը լինելով։

Մեր հերոսի տխրությամբ լի աչքերն ասացին՝ Արցախում թողել է մի կյանք, մի մարդու, որը հայրենիքի կորստից հետո ապրում է ֆիզիկապես և ոչ հոգեպես. «Ես ապրում եմ հիմա ֆիզիկապես, բայց չեմ զգում կյանքի քաղցր նոտաները, որոնք ես ապրում էի Արցախում։ Արցախում ես թողեցի իմ ամենալավ ընկերոջը․ խոսքը բենզալցակայանի պայթյունի մասին է, ինձ մոտ տպավորություն է, որ նա այնտեղ՝ Արցախում, նստած մեզ է սպասում»։

Անահիտը պատմեց այստեղ տեղափոխվելու, բնակվելու դժվարությունների, խնդիրների՝ միջավայրի, մտածելակերպի, բարբառի մասին։

Խնամքով հավաքել, պահպանել է իր պապիկից լսած պատմությունները, հուշերը, ասում է՝ գիրք է հրատարակելու, վերնագիր էլ է ընտրել։

Մարիամ Շահնազարյան


Iravaban.netը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել