Հրապարակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստում հաստատված Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի առաջընթացի զեկույցը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից:
Զեկույցում ներկայացված են Հայաստանի կողմից ստանձնած հակակոռուպցիոն հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։
Ըստ զեկույցի, վերջին երկու տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանը պահպանել է հակակոռուպցիոն բարեփոխումների դրական դինամիկան։ Մասնավորապես՝ զեկույցում ընդգծվում է, որ 9 արդյունքային ոլորտներից 6-ում արձանագրվել է էական առաջընթաց։
Առաջընթաց է արձանագրվել հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման կանխարգելման և գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, պետական գնումների ոլորտում բարեվարքության ապահովման և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում։
Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։