Հնարավորինս փորձելու ենք էլ ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների և էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում՝ փոխարինելով ներքին այրման շարժիչով մեքենաները․ Տիգրան Ավինյան

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում  անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի շարժակազմը թարմացնելու նպատակով նախատեսված նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման գործընթացին։ Այս քայլը, քաղաքապետի խոսքով ոչ միայն նպաստում է շարժակազմի արդիականացմանն ու լրացմանը, այլև օգնում է բարելավել օդի որակը էլեկտրական ավտոբուսները չունեն բացասական ազդեցություն մթնոլորտի վրա։

Տիգրան Ավինյանը  ներկայացրել է քաղաքում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանմանն ուղղված ռազմավարությունը և շեշետել, որ ձմռանը ավելացող օդի աղտոտման հիմնական պատճառը մեքենաներն են։

«Մենք տրամաբանություն ունենք, որ հնարավորինս փորձելու ենք էլ ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների և էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում՝ փոխարինելով ներքին այրման շարժիչով մեքենաները», – ասել է նա։

Նիստի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սխալ է պնդել, թե Երևանում օդի որակը տարածաշրջանում ամենավատն է։
Նախարարությունը նշել է, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել