Սեպտեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գողացել են իր դրամապանակը, իսկ բանկային քարտից կանխիկացվել է գումար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են գողության մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ նրանք Արարատի մարզի Այնթապ գյուղի 43-ամյա և Երևանի 41-ամյա երկու տղամարդ են։
Նրանք սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Վերջինս տեղափոխվել են բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։