Արցախյան առաջին պատերազմից հետո Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել գնալ ու ապրել Արցախում։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա ասաց, որ աշխատել է Շահումյանի շրջանում որպես մանկավարժ։ Հետագայում կատարել է տարբեր աշխատանքներ։ Ասում է, որ 2020 թվականին էլ, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, ինքը դուրս չի եկել, մնացել է հույսով, որ ամեն ինչ կկարգավորվի։
«Փաստը ցույց տվեց, որ ոչ բոլորն էին կցված այդ սուրբ գործին և այսօր, քանի որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ, մարդիկ չեն վերադառնա, մենք իրենց ձեռագրին լավ ծանոթ ենք։ Նրանց լծի տակ մենք իրավասու չենք ապրել»,-նշեց նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ արցախահայությունը հույս է կապել ռուս խաղաղապահների հետ։
«Քանի որ ռուս խաղաղապահները մուտք գործեցին, արցախահայերը լծվեցին իրենց գործին, մեծամասամբ չէին լքում տարածքները, համախմբված ապրում էին, հետո սկսվեց շրջափակումը»,-պատմում է Արմեն Սարգսյանը։
Նա նշում է, որ 23 տարիների ընթացքում ձեռք բերած գույքը թողել է Արցախում, ոչինչ չի բերել իր հետ։
————————
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան