Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ս․թ․ սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրաման՝ Քննչական կոմիտեի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխատու նշանակել Կոմիտեի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Ամիրյանին, իսկ կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալ Հասմիկ Լևոնյանին` հակակոռուպցիոն ծրագրերի պատասխատուի փոխարինող։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:
Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականին հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 7—րդ կետը և ղեկավարելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 46․1-ին հոդվածով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։