ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է ԶԼՄ-ներին

Iravaban.net-ը հղում կատարելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, ներկայացնում է Նախարարության հետևյալ հայտարարությունը.

«ԶԼՄ հարգելի´ ներկայացուցիչներ,

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը հատուկ պահպանության ենթակա օբյեկտ է։

Հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահպանման նպատակով վարչական համալիրի ներքին տարածքում կամ դրա ուղղությամբ տեխնիկական ցանկացած միջոցով տեսանկարահանում կամ ուղիղ հեռարձակում իրականացնելը հնարավոր է բացառապես պաշտպանության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության դեպքում։

Շնորհակալություն համագործակցության համար»

Հարգանքով՝

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել