ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքի հաղորդագրության՝ խոսքը գնում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների, ինչպես նաև Բելառուսից մեկ նավթաքիմիական համալիր ընկերության մասին։

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Դաշնության խորհրդի անդամները և ռուս պաշտոնյաների հարազատները։ Նոր սահմանափակումների տակ են հայտնվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի 14 ներկայացուցիչներ, ինչպես նաև 278 օրենսդիրներ։

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ), Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հետ Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին համաձայնագրեր է ստորագրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել