Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի

Ուկրաինան այսօր արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ։

«Մենք (Ուկրաինան և ՆԱՏՕ-ն- խմբ.) վստահում ենք միմյանց: Մենք օգնում ենք միմյանց, և մենք պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է դե-ֆակտո: Այսօր Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դա լինի դե-յուրե, ըստ ընթացակարգի, որը համապատասխանում է մեր արժեքին, պաշտպանելու մեր ամբողջ երկիրը՝ արագացված կարգով»,- հայտարարել է Զելենսկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել