Դոնեցկի կենտրոնի գնդակոծության հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Ուկրաինացի զինվորականների կողմից Դոնեցկի կենտրոնում գտնվող Վորոշիլովսկի շրջանի հրետակոծության հետևանքով երեք տղամարդ է մահացել։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

Ավելի վաղ Դոնեցկի տարածքային պաշտպանության շտաբը հայտնել էր երկու խաղաղ բնակիչների մահվան մասին։

«Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում Կուլեմզինը հայտնել է, որ կենտրոնական շրջանի գնդակոծության հետեւանքով վիրավորների թիվը հասել է վեցի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել