Ուկրաինան ամենաշատ կորուստները կրել է մայիսին, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Այն ժամանակ թշնամու առավելությունն ամենամեծն էր, հատկապես Դոնբասի ուղղությամբ՝ ժամում կիրառվում էր մինչև հազար հրանոթ։ Դա մեծ ճնշում էր, և մենք հնարավորություն չունեինք արձագանքելու դրանց։
Մայիս ամսին, ցավոք սրտի, մինչև հարյուր երիտասարդ (օրական) զոհվել է, եղել է մինչև 300-400 վիրավոր»,- ասել է նա։
Պատերազմի դինամիկան, նրա խոսքով, աստիճանաբար փոխվում էր 155 մմ տրամաչափի զինատեսակների շնորհիվ, ինչը մեծապես օգնել է ուկրաինական զորքերին։