Ուկրաինան ամենաշատ կորուստները կրել է մայիսին, օրական մինչև 100 երիտասարդ զոհվել է․ ՊՆ

Ուկրաինան ամենաշատ կորուստները կրել է մայիսին, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Այն ժամանակ թշնամու առավելությունն ամենամեծն էր, հատկապես Դոնբասի ուղղությամբ՝ ժամում կիրառվում էր մինչև հազար հրանոթ։ Դա մեծ ճնշում էր, և մենք հնարավորություն չունեինք արձագանքելու դրանց։

Մայիս ամսին, ցավոք սրտի, մինչև հարյուր երիտասարդ (օրական) զոհվել է, եղել է մինչև 300-400 վիրավոր»,- ասել է նա։

Պատերազմի դինամիկան, նրա խոսքով, աստիճանաբար փոխվում էր 155 մմ տրամաչափի զինատեսակների շնորհիվ, ինչը մեծապես օգնել է ուկրաինական զորքերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել