Վարդան Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլի սկզբերին օգտագործելով համացանցից ձեռք բերված սոցիալական կայքերի օգտատերերի մուտքանունների և ծածկագրերի ապօրինի ձեռքբերման կամ պատճենահանման համար պատրաստված համակարգչային հատուկ վնասաբեր ծրագրի հնարավորությունները` տիրացել է Ն.Պ.-ի, Վ.Ե.-ի, Ա.Ք.-ի համակարգչային տեղեկատվություն պարունակող անհատական էջերին, փոխել տվյալ էջերի գաղտնագրերը՝ զրկելով նրանց հետագա հնարավորությունից օգտվելու իրենց անհատական էջերից` դրանով իսկ պատճառելով բարոյական վնաս:
Մեղադրյալ Վարդան Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net