Սիրիայի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հեռարձակման պետական գործակալության փոխանցմամբ՝ ռումբով ահաբեկիչ ինքն իրեն պայթեցրել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մահապարտը պայթեցրել է իրեն Կամըշլիում, Հելկուի թաղամասում: Վիրավորներ չկան», – գրում է գործակալությունը:
Իր հերթին, «ՇԱՄ» FM ռադիոկայանը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ հարձակման հետևանքով մահացել է մի քանի մարդ, կան նաև վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ըստ տվյալների՝ ռումբը կապված է եղել ահաբեկչի գոտկատեղին։