Իմացե′ք, որ չտուգանվեք

Ինչպես գիտենք, օրենքի չիմացուցությունը չի ազատում պատասխանատվությունից, ուստի եթե ցանկանում ենք ճանապարհորդել, այցելել տարբեր երկրներ, ապա պետք է իմանաք այդ երկրներում գործող օրենքների մասին:

Այսօր կներկայացնենք մի քանի հետաքրքիր օրեքներ Ֆրանսիայից:

Այսպես.
Բոլորովին վերջերս Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որն արգելում է կրել այնպիսի հագուստ, որը փակում է դեմքը: Ֆրանսիայում փարաջա կրելու համար նախատեսված է տուգանք` 150 Եվրոյի չափով:

Ի տարբերություն այլ Եվրոպական երկրների` Ֆրանսիայում արգելվում է ծխել հասարակական վայրերում, այդ թվում` ռեստորաններում և սրճարաններում:
Նման վայրերում ծխելու դեպքում Դուք կտուգանվեք 135 Եվրոյի չափով:

Ֆրանսիայում մեծ ուշադրություն են դարձնում հասարակական տրանսպորտին, ուստի տրանսպորտով երթևեկելիս չվճարելու դեպքում Դուք նույնպես կտուգանվեք, ի դեպ` եթե վճարեք տեղում, ապա տուգանքի չափը կկազմի 35 Եվրո, իսկ եթե այդ պահին գումար չունենք, ապա ստիպված կլինեք վճարել 57 Եվրո:

Միջքաղաքային տրանսպորտով երթևեկելիս չվճարելու դեպքում Դուք կտուգանվեք տոմսի գնի եռապատիկի չափով, իսկ եթե հանկարծ կոպտեք տրանսպորտում կարգ ու կանոն հաստատող և գումար գանձող աշխատողին, ապա կտուգանվեք 500 Եվրոյի չափով:

Պետք է նաև իմանալ, որ եթե ավտոմեքենայով եք երթևեկում, ապա խստորեն պետք է պահպանեք ճանապարհային երթևեկության կանոններն ու չգերազանցեք սահմանված արագութունը, իսկ եթե ամեն դեպքում գերազանցել եք սահմանված արագությունը 50 կմ/ժ-ով, ապա ստիպված կլինեք վճարել 1500 Եվրոյի չափով տուգանք:

«Նշենք, որ Հայաստանում երթևեկության սահմանված արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով, 21-40 կմ/ժ-ով գերազանցելը` 30 000 ՀՀ դրամի չափով, 41-60 կմ/ժ-ով գերազանցելը` 50 000 ՀՀ դրամի չափով, իսկ 61 կմ/ժ-ով և ավելի գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում 70 000ՀՀ դրամի չափով»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել