Հայաստանում վերահսկողական համակարգերի մասին վերջին փոփոխություններով որևէ խոսք չի գնացել․ Արմեն Սաքապետոյան

Հունիսի 1-ին ուժի մեջ է մտել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը, որոշ նախարարություններ միացվեցին, որոշ գործառույթներ, որոնք կրկնվող էին՝ վերանայվեցին, սակայն կարևոր համակարգերից մեկը՝ վերահսկողական համակարգին անդրադարձ չեղավ։ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ևս ընդունվել է, դրանում ևս առկա չեն վերահսկողական բավարար մեխանիզմներ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արմեն Սաքապետոյանը։

«Հակակոռուպցիոն ռազմավարությունը թերի է, որովհետև վերահսկողական համակարգերը հանդիսանում են ինչպես կանխարգելիչ գործառույթներ կոռուպցիոն դրսևորումների տեսանկյունից, այնպես էլ իրենք հանդիսանում են հենց կոռուպցիոն օբյեկտներ, քանի որ իրականացնում են վերահսկողություն ու կոռուպցիոն ռիսկերն այս համակարգերում շատ բարձր են»,-նշում է Արմեն Սաքապետոյանը։

Նրա խոսքով, Հայաստանում այժմ կան 4 նույնատիպ գործառույթներ իրականացնող կառույցներ/մարմիններ․ դրանք են՝ Պետական վերահսկողության ծառայությունը, Հաշվեքննիչ պալատը, Ֆինանսների նախարարությունը՝ իր վերահսկողական լիազորությունների շրջանակում և ներքին աուդիտը, որը գործում է բոլոր պետական համակարգերում։

Վարչապետի հանձնարարականների կատարման վերահսկողության, դրանց չկատարման դեպքում հնարավոր մեղավորների բացահայտման, ու տեսաչական մարմինների մասին մանրամասները՝ տեսանյութում։

Լրագրող՝ Ալիսա Չիլինգարյան

Օպերատոր՝ Վահե Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել